«Մենք ճիշտ չենք համարում Լեռնային Ղարաբաղի հարցում Հայաստանի կամ Ադրբեջանի հարաբերությունների խառնումը երրորդ կողմերի հետ». Զախարովան` Շուշիի հռչակագրի մասին


«Մենք ճիշտ չենք համարում Լեռնային Ղարաբաղի հարցում Հայաստանի կամ Ադրբեջանի հարաբերությունների խառնումը երրորդ կողմերի հետ». Զախարովան` Շուշիի հռչակագրի մասին
Հունիս 17 19:08 2021

Մենք ճիշտ չենք համարում Լեռնային Ղարաբաղի հարցում Հայաստանի կամ Ադրբեջանի հարաբերությունների խառնումը երրորդ կողմերի հետ: Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան` մեկնաբանելով Շուշիի հռչակագիրը:

«Մենք ճիշտ չենք համարում Լեռնային Ղարաբաղի հարցում Հայաստանի կամ Ադրբեջանի հարաբերությունների խառնումը երրորդ կողմերի հետ: Մենք սրա հիման վրա ենք դիտարկում Ադրբեջանի և Թուրքիայի բարձր մակարդակի վերջին շփումները»,- հայտարարել է Զախարովան:

Նշենք, որ Շուշիում տեղի է ունեցել Թուրքիայի և Ադրբեջանի նախագահների մասնակցությամբ թուրք-ադրբեջանական փաստաթղթերի ստորագրման արարողությունը. մասնավորապես ստորագրվել է Շուշիի հռչակագիրը:

Իլհամ Ալիևն ասել է, որ Շուշիի հռչակագրում շոշափվում են երկու երկրների միջև պաշտպանական ոլորտում փոխօգնության խնդիրները: