Այս ապիկար իշխանությունը գործադրում է իր բոլոր լծակները՝ ընդդիմադիր ուժերի նկատմամբ ռեպրեսիաներ կիրառելու համար․ ԲՀԿ պատգամավորի թեկնածուն՝ իրեն Ոստիկանություն հրավիրելու մասին


Այս ապիկար իշխանությունը գործադրում է իր բոլոր լծակները՝ ընդդիմադիր ուժերի նկատմամբ ռեպրեսիաներ կիրառելու համար․ ԲՀԿ պատգամավորի թեկնածուն՝ իրեն Ոստիկանություն հրավիրելու մասին
Հունիս 16 17:04 2021

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավորի թեկնածու Աշոտ Անդրեասյանը հրավիրվել է Ոստիկանական բաժանմունք, նրա դեմ հարուցվել է քրեական գործ, այս մասին նա տեղեկացնում է ֆեյսբուքյան էջում։

«Հրավիրվել եմ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ոստիկանական բաժանմունք։

Հավանաբար, hունիսի 14-ին իմ նախընտրական շտաբ ներխուժած նիկոլական թափթփուկներին նեղացնելու, դուրս շպրտելու և համարժեք պատասխան տալու համար հարուցված քրեական գործով է։

Հանդիսանալով ԲՀԿ ընտրացուցակով պատգամավորի թեկնածու, կարող եմ փաստել, որ այս ապիկար իշխանությունը շարունակում է իր բոլոր լծակները գործադրել ընդդիմադիր խոշոր քաղաքական ուժերի նկատմամբ ռեպրեսիաներ կիրառելու համար։

Ոչ մի միջոցով ձեր վերջաբանը չեք փոխելու։ Ձեզ մնացել է 4 օր»,– ասվում է նրա գրառման մեջ։