Անհայտ անձինք ՄԻՊ-ի անունից մոտենում են մարդկանց՝ հարցերով, թե քաղաքական որ ուժին կամ անձին են ձայն տալու


Անհայտ անձինք ՄԻՊ-ի անունից մոտենում են մարդկանց՝ հարցերով, թե քաղաքական որ ուժին կամ անձին են ձայն տալու
Հունիս 14 22:46 2021

Անհայտ անձինք Մարդու իրավունքների պաշտպանի անունից մոտենում են մարդկանց՝ հարցերով, թե քաղաքական որ ուժին կամ անձին են ձայն տալու:  Այս մասին հայտնում են ՄԻՊ աշխատակազմից:

«Այսօր Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ են ստացվել այդպիսի ահազանգեր:

Բոլոր քաղաքացիներին տեղեկացնում ենք, որ նշված անձինք կամ նրանց հարցումները որևէ առնչություն չունեն Մարդու իրավունքների պաշտպանի հաստատության հետ, առավել ևս Պաշտպանը նման իրավասություն չունի, առհասարակ: Այդ մարդիկ պարզապես խաբեությամբ օգտագործում են հաստատության հեղինակությունը: 

Ուստի, բոլորին կոչ ենք անում նման կեղծ հարցումների հանդիպելու դեպքում անտեսել դրանք կամ որևէ հարցի չպատասխանել»,- ասված է հաղորդագրության մեջ:



loading...