Ալիևն, ի սատարումն իր կիրթ գործընկերոջ՝ Փաշինյանի, մի քանի ռազմագերիների ազատ է արձակել քարոզարշավի հենց վերջին շաբաթվա ընթացքում. Նաիրա Զոհրաբյան (տեսանյութ)


Ալիևն, ի սատարումն իր կիրթ գործընկերոջ՝ Փաշինյանի, մի քանի ռազմագերիների ազատ է արձակել քարոզարշավի հենց վերջին շաբաթվա ընթացքում. Նաիրա Զոհրաբյան (տեսանյութ)
Հունիս 14 15:37 2021

Ստրասբուրգում ադրբեջանցի բոլոր պատգամավորների ելույթները բացեք և նայեք, նրանք ասում են, որ թող Հայաստանը տա ականապատ տարածքների քարտեզները և մենք կվերադարձնենք տեռորիստներին, իսկ ինչո՞ւ Նիկոլը այդ ժամանակ չհանձնեց քարտեզը, ապրիլի 25-ին հանձներ և ձեր որդիները լինելու էին տանը, բայց ոչ՝ նա ձգեց այդ ամենը: Այս մասին այսօր ասուլիսի ժամանակ ասաց Ընտրությունների վերահսկման կոմիտեի անդամ Նաիրա Զոհրաբյանը:

«Քարոզարշավի վերջին շաբաթում որոշակի թվով ռազմագերիներ ազատ էին արձակելու և, մեր ունեցած տեղեկություններով, նրանք պետք է լինեին 22-25։ Ալիևն այդքան բարի չդրսևորվեց, բայց ի սատարումն իր կիրթ գործընկերոջ՝ Փաշինյանի, ազատ է արձակել մի քանի ռազմագերիների, և ես դա ասել եմ ապրիլյան նստաշրջանի ժամանակ՝ Ստրասբուրգում»,- ասաց Նաիրա Զոհրաբյանը:

Նա նաև նշեց, որ խոսել է գերությունից վերադարձած 15 ռազմագերիների հետ և տղաները պատմել են, որ անցել են դժոխքի միջով և ընդգծեց, որ հունիսի 20-ին բոլոր նրանք, ովքեր իրենց քվեն տալու են Նիկոլ Փաշինյանին և նրա քաղաքական թիմին, թող հիշեն, թե ինչի միջով են անցել տղաները և ինչի միջով կարող են անցնել նրանք:

«Տղաներից մեկն ասաց՝ մենք քնում էինք ու հույս ունեինք, որ առավոտյան չենք արթնանա: Այս 15 տղաները պատմում էին, որ նրանց ամեն շաբաթ հագցնում էին ու ասում, որ եկեք, տանում ենք ձեզ հանձնենք, դուք գնում եք Երևան, հետո տանում էին, ծեծում տղաներին ու վերադարձնում խուց, իսկ վերջին անգամ հանձնելուց առաջ տղաներին ասել են, որ հագնվեք՝ ձեզ տանում ենք մորթենք, ու տղաները պատմում են, որ ողջ ճանապարհին՝ մինչև Վրաստանի սահման հասնելը, մտածել են, որ նրանց տանում են մորթելու, եթե այսքանից հետո կա մարդ, որ գնալու է և քվեարկելու է Նիկոլ Փաշինյանի օգտին, թող մի րոպե չկասկածի, որ իրենք են կանգնելու արդարադատության առջև»,- նշեց նա:

Կոմիտեի անդամը նաև նշեց, թե ինչով է վտանգավոր ականապատ տարածքների քարտեզի հանձնումը:

«Ամբողջ Ակնան ականապատված է և, եթե Նիկոլը չհանձներ Ակնայի ականապատ տարածքների քարտեզը, ապա առաջիկա 10 տարում հնարավոր չէր լինի Ակնան բնակեցնել, 1 ականի ականազերծման համար պահանջվում է մոտ 1200 եվրո և 197.000 ական է այնտեղ, և այո, այս քայլով նա բացել է Ստեփանակերտի դարպասները»,- ընդգծեց նա։



loading...