Մեր իրականության ամենամեծ պրոբլեմներից մեկը խոզակերպ իշխանությունն է. Նիկոլ Փաշինյան


Մեր իրականության ամենամեծ պրոբլեմներից մեկը խոզակերպ իշխանությունն է. Նիկոլ Փաշինյան
Հունիս 14 14:25 2021

Մեր իրականության ամենամեծ պրոբլեմներից մեկը խոզակերպ իշխանությունն է, Փոքր Վեդիում հայտարարեց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը։

«Մեր խնդիրն է եղել ու 2018 թվականի հեղափոխությունը հենց դրա համար է տեղի ունեցել, որ խոզակերպ իշխանության էջը փակվի», - ասաց նա։

Փաշինյանը նշեց, թե իրենք Հայաստանում հաստատել են քրիստոնյա իշխանություն։

«Մենք չեն եկել ձեզնից ձայն խնդրենք, եկել ենք ձեզանից յուրաքանչյուրի աչքերի մեջ նայելու, եկել ենք ձեր նախատինքները, քննադատությունները լսելու, որովհետև սա բխում է մեր քրիստոնեական էությունից», - ասաց նա։

Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, թե եկել է ժողովրդի խոսելու հերթը։

«Հունիսի 20-ը ձեր խոսելու օրն է, հունիսի 20-ը Աստծո խոսելու օրն է», - ասաց նա։



loading...