«Չե՞ս կարող գործել, ուրեմն՝ լռի՛ր»». Սոֆյա Հովսեփյան


«Չե՞ս կարող գործել, ուրեմն՝ լռի՛ր»». Սոֆյա Հովսեփյան
Հունիս 11 00:40 2021

ԱԺ անկախ պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Մի կարևոր հարց ամրագրենք և հստակ գնահատական տանք:

Երբ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն իր որդուն է առաջարկում գերիների փոխարեն, այս հարցը հանում է իր իսկ կողմից ստորագրած փաստաթղթի 9-րդ կետից, որ բոլորը բոլորի դեմ պարտադիր պետք է վերադարձվեն: Սա վտանգավոր մոտեցում է և Ադրբեջանը, ըստ փաստաթղթի, պարտավոր է մեր գերիներին առանց քննարկման վերադարձնել և ՌԴ-ն էլ պարտավոր է ապահովել այս գործընթացի արագ կարգավորումը:

Վտանգներից մյուսն այն է, որ տանում է մի դաշտ հարցը, որ «ինչ-որ բանի դիմաց» պետք է գերիները վերադարձվեն, օրինակ, տարածքներ, միջանցք և այլն: Բայց չի կարող այդպես լինել, քանի որ նոյեմբերի 9-ի հայտարարությունը հստակ է և պարտավոր են կատարել:

Ջանք մի թափիր հարցը մեր դեմ շուռ տալու, չե՞ս կարող գործել, ուրեմն՝ լռի՛ր»: