Տեր-Պետրոսյան․ «Պատերազմից հետո Հայաստանը դուրս է մղվել արցախյան հարցի կարգավորման գործընթացից»


Տեր-Պետրոսյան․ «Պատերազմից հետո Հայաստանը դուրս է մղվել արցախյան հարցի կարգավորման գործընթացից»
Հունիս 10 17:48 2021

«Մենք ոչ միայն պարտվել ենք այս պատերազմում, այլ ավելի վատ բան է տեղի ունեցել։ Եթե Ռոբերտ Քոչարյանի մեղքով Ղարաբաղը դուրս դրվեց կարգավորման գործընթացից, այս պատերազմից հետո Հայաստանն է դուրս դրվել՝ որպես հակամարտող կողմ։ Հայաստանի կարծիքը ոչ ոք չի հարցնում, Հայաստանը ոչ մի որոշում չի կարող ինքնուրույն կայացնել Արցախի վերաբերյալ»,- այսօր՝ հունիսի 10-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտնեց ՀՀ առաջին նախագահ, «Հայ ազգային կոնգրեսի» վարչապետի թեկնածու Լևոն Տեր-Պետրոսյանը։

Անդրադառնալով 5 տարի անց Արցախից ռուսական զորքի դուրս գալուն՝ նախագահը նշեց, որ մարդկանց 95 %-ի մոտ սխալ պատկերացում կա, թե նրանք 5 տարի անց հեռանալու են Ղարաբաղից։ Մեջբերելով նոյեմբերի 9-ին ստորագրված փաստաթղթի այդ մասին վերաբերող հոդվածը՝ Լևոն Տեր-Պետրոսյանն ասաց, որ զորքերի մնալը կարող է մի քանի անգամ 5 տարով երկարաձգվել։ «Ինչի եք պանիկա անում, թե 5 տարի հետո ռուսները հեռանալու են։ Բա ինչի են եկել, էդպես թեթև թողնում, թևերը թափ տալիս, գնում են։ Պայմանագրում գրված է։ Վերջ, դա պարտադիր պայման է»,- ասաց նա։

Խոսելով սահմանազատման մասին՝ ՀԱԿ նախագահն ասաց, որ անգամ բարեկամական հարաբերությունների մեջ գտնվող երկրները հսկտակ սահմանագծում են իրենց սահմանները․

«Գուցե ուշացել էինք, շուտ պիտի անեինք։ Էստեղ ոչ մի վտանգ գոյություն չունի, դա պարտադիր պայման է։ Եթե անգամ թշնամի ենք, պիտի սահմանազատվի, եթե բարեկամ ենք՝ առավել ևս, որ որևէ թյուրիմացություն չծագի»։



loading...