Սամվել Բաբայանը կառավարության շենքում հանդիպել է Աննա Հակոբյանին․ ի՞նչ են քննարկել


Սամվել Բաբայանը կառավարության շենքում հանդիպել է Աննա Հակոբյանին․ ի՞նչ են քննարկել
Հունիս 9 13:57 2021

Քաղաքական դաշտում Նիկոլ Փաշինյանին, որպես ընդդիմադիր հանդես եկող Սամվել Բաբայանը շարունակում է սերտ կապեր պահպանել այս իշխանությունների հետ։

Ինչպես տեղեկացնում են մեր աղբյուրները քիչ առաջ Սամվել Բաբայանի մեքենան կանգնել է կառավարության շենքի դիմաց և վերջինս մտել  է շենք։ 

 

Հիշեցնենք, որ մինչև քարոզարշավի ավարտը Նիկոլ Փաշինյանը արձակուրդում է և այս պահին էլ գտնվում է Շիրակի մարզում, հետևաբար Բաբայանը չի այցելել վարչապետի ժամանակավոր պաշտոնակատարին։ Կառավարության մեր աղբյուների տեղեկացմամբ, Բաբայանը կառավարության շենքում հանդիպել է վարչապետի ժամանակավոր պաշտոնակատարի կնոջը՝ Աննա Հակոբյանին։  

 

Ի դեպ, Շիրակի մարզից հրապարակվող քարոզչական հոլովակներից հասկանալի է, որ այս այցի ընթացքում Աննա Հակոբյանը չի ուղեկցում Նիկոլ Փաշինյանին և գտնվում է մայրաքաղաք Երևանում։

 

Հիշեցնենք նաև, որ դեռևս 2019 թվականին մամուլը գրել էր, որ  Նիկոլ Փաշինյանի կինը՝ Աննա Հակոբյանը, իր գրասենյակը տեղափոխել է կառավարության շենք: Այս լուրը հետագայում Աննա Հակոբյանը հաստատել էր։

 

Մամուլում արդեն գրվել է, որ նախընտրական պրոցեսները հիմնականում կորդինացնում է Աննա Հակոբյանը։ Այս պահին անհասկանալի է, թե ինչու՞ պետք է ընդդիմադիր գործիչը հանդիպեր իշխանության ներկայացուցչի հետ, այն էլ կառավարության շենքում։ 

 

Մենք փորձեցինք տեղեկատվության վերաբերյալ մեկնաբանություններ ստանալ Սամվել Բաբայանի և Աննա Հակոբյանի գրասենյակներից, սակայն ինչպես և սպասելի էր նրանց հետ կապ հաստատել չհաջողվեց։

Politik.am