Տեղեկությունը կեղծ է . «Կարող ենք 2 թոփալ ոչխար տալ»․ Ալիևը պատասխան փոխանցել Փաշինյանին հոդվածը՝ կեղծիք է


Տեղեկությունը կեղծ է . «Կարող ենք 2 թոփալ ոչխար տալ»․ Ալիևը պատասխան  փոխանցել  Փաշինյանին հոդվածը՝ կեղծիք է
Հունիս 9 13:05 2021

https://factcheck.ge/ փաստերի ստուգման հարթակը երեկ մեզ ֆեյսբուքյան մեր էջի միջոցով տեղեկացրեց որ սույն հրապարակումը կեղծ է։

Մասնավորաես՝

Կեղծ լուր. Ալիևն ասում է, որ պատրաստ է երկու ոչխար հանձնել Փաշինյանի որդու փոխարեն

Վճիռ․ կեղծ լուր

Hraparak.am կայքը մեջբերեց Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի «կիսահարբած» խոսակցությունը Ազգային անվտանգության ծառայության ղեկավար Ալի Նագիևի հետ։ Կայքը հղում էր անում անանուն աղբյուրներից իրենց հասած «հավաստի տեղեկություններին»։ Միակ աղբյուրը, որի անունը կայքը հայտնում էր ՌԴ նախկին պաշտոնյա Բորիս Ավագյանն էր։ Ավագյանը հետախուզվում է Ռուսաստանում, իսկ Հայաստանում հաճախ դառնում է մեդիա սկանդալների հերոս։

Պնդումներ առանց ապացույցների

Հունիսի 9-ին Hraparak.am-ը գրեց, թե «հավաստի տեղեկություններ» է ստացել Իլհամ Ալիևի և Ադրբեջանի Ազգային անվտանգության ծառայության ղեկավար Ալի Նագիևի խոսակցության մասին։ Ըստ Hraparak.am-ի՝ Ալիևը արձագանքել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը այն մասին, թե վերջինս պատրաստ է իր որդուն տալ Ադրբեջանին՝ բոլոր գերիների դիմաց։

Hraparak.am-ը պնդեց, թե Ալիևը՝ լինելով «կիսահարբած», հանձնարարել է հայկական կողմին փոխանցել, որ «գարեջուր վաճառողի փոխարեն ինքը պատրաստ է հայկական կողմին հանձնել 2 թոփալ ոչխար, իսկ Աննա Հակոբյանի փոխարեն՝ 1 էգ էշ»։

Աննա Հակոբյանը վարչապետ Փաշինյանի կինն է։ «Գարեջուր վաճառողը» մեջբերման մեջ Փաշինյանի որդին է՝ Աշոտը, որի՝ Երևանի սրճարաններից մեկում գարեջուր վաճառելու մասին տեսանյութը տարածվել էր հայկական մամուլում։

Թեև կայքը Ադրբեջանի նախագահի խոսքերը ուղիղ է մեջբերում, որևէ ապացույց այդ խոսքերի իրական լինելու մասին չի ներկայացվում։ Որևէ երկրի նախագահի և ԱԱԾ ղեկավարի երկխոսության մանրամասները ստանալու հնարավոր ճանապարհներից մեկը երկխոսության արտահոսքն է մամուլ։ Այդ դեպքում այս տեղեկությունը կհրապարակվեր նաև ադրբեջանական մամուլում։ Սակայն media.am-ին և factcheck.ge-ին չհաջողվեց գտնել նման հրապարակում ադրբեջանական մամուլում։

Ավելին՝ Hraparak.am-ը չի ներկայացնում իր պնդումների ապացույցներ, չի նշում տեղեկության աղբյուրը և վստահեցնում որ տեղեկությունը «հավաստի» է։ Թե ինչն է այս տեղեկությունը հավաստի դարձրել, առհասարակ չի նշվում: Երբ ԶԼՄ-ները չեն ուզում բացահայտել հրապարակվող տեղեկության աղբյուրները, նրանք սովորաբար հավելյալ տեղեկություն են ներկայացնում աղբյուրի (անանուն աղբյուրներ կառավարության շրջանակներից, անանուն աղբյուրներ լրատվամիջոցներից և այլն) կամ տեղեկության ձեռքբերման մեթոդների մասին։ Ո՛չ Hraparak.am-ը, ո՛չ էլ թերթի մեջբերած գնդապետ Բորիս Ավագյանը չեն հիմնավորում իրենց պնդումները որևէ հավաստի ու վստահելի փաստարկով այն մասին, թե ինչպես են ձեռք բերել Ադրբեջանի նախագահի խոսակցության մանրամասները այդ երկրի գլխավոր անվտանգային կառույցներից մեկի ղեկավարի հետ։

Միակ հայտնի աղբյուրը սկանդալների հեղինակ նախկին պաշտոնյան է

 

 

Ավելին՝https://factcheck.ge/am/story/39628-fake-news-aliyev-says-that-he-is-ready-to-hand-over-two-sheep-in-return-for-pashynian-s-son

 

Armday.am - ը հայցում է իր ընթերցողների ներողությունը չճշտված և կեղծ տեղեկատվություն տարածելու համար։

Շնորհակալ ենք փաստերի ստուգման կենտրոնին՝ https://factcheck.ge/ ճշգրիտ տեղեկություն տրամադրելու համար։