Ֆիզուլիի շրջանից հայտնաբերվել և տարհանվել է ևս 3 աճյուն


Ֆիզուլիի շրջանից հայտնաբերվել և տարհանվել է ևս 3 աճյուն
Հունիս 8 12:24 2021
Այսօր իրականացված որոնողական աշխատանքների ընթացքում Ադրբեջանի վերահսկողության տակ անցած Վարանդայի (Ֆիզուլի) շրջանից հայտնաբերվել և տարհանվել է ևս 3 աճյուն:
 
Նախնկական տվյալներով նրանք ռազմագործողությունների մասնակիցներ են, որոնց ինքնությունը պարզ կդառնա դատաբժշկական փորձաքննությունից հետո:
 
2020 թվականի նոյեմբերի 13-ից մինչ օրս՝ Արցախի վերահսկողությունից դուրս գտնվող տարածքներից հայտնաբերվել է 1563 աճյուն: