Ադրբեջանի վարչապետը ժամանել է Ռուսաստան


Ադրբեջանի վարչապետը ժամանել է Ռուսաստան
Մայիս 20 00:00 2021

Ադրբեջանի վարչապետ Ալի Ասադովը պաշտոնական այցով ժամանել է Ռուսաստան: Այս մասին տեղեկացնում է minval.az կայքը:

Աղբյուրի հաղորդմամբ Ադրբեջանի վարչապետին դիմավորել են ռուս պաշտոնյաները և նրա պատվին շարված է եղել պատվո պահակախումբ:

Տեղեկացնենք, որ մայիսի 20-ին պաշտոնական այցի շրջանակներում նախատեսվում է, որ Ադրբեջանի վարչապետի գլխավորած պատվիրակությունը կհանդիպի Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինի և այլ պաշտոնատար անձանց հետ:



loading...