Արմեն Գրիգորյանը ՀԱՊԿ ԱԽ քարտուղարների կոմիտեի նախագահին առաջարկել է անցկացնել կոմիտեի արտահերթ նիստ


Արմեն Գրիգորյանը ՀԱՊԿ ԱԽ քարտուղարների կոմիտեի նախագահին առաջարկել է անցկացնել կոմիտեի արտահերթ նիստ
Մայիս 16 20:37 2021

Ս.թ. մայիսի 16-ին ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը նամակ է հղել  Տաջիկստանի Հանրապետության Անվտանգության խորհրդի քարտուղար, ՀԱՊԿ Անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի նախագահ Ն. Ռ. Մախմուդզոդային և ներկայացրել  Հայաստանի սահմանամերձ շրջաններ Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումների ներթափանցման մասին փաստեր: Այս մասին հայտնում են ՀՀ Անվտանգության խորհրդից:

Այս կապակցությամբ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն առաջարկել է անցկացնել ՀԱՊԿ Անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի արտահերթ նիստ: 

Նամակի պատճենն ուղարկվել է  ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ս. Վ. Զասին: