Իսրայելը հարվածել է Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի զենքի երկու պահեստների ուղղությամբ


Իսրայելը հարվածել է Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի զենքի երկու պահեստների ուղղությամբ
Մայիս 16 20:20 2021

Այսօր՝ մայիսի 16-ին, Իսրայելի օդուժի ինքնաթիռները հարվածել են Գազայի հատվածում շենքի ուղղությամբ, որում ՀԱՄԱՍ շարժման մարտիկները պահում էին զենք եւ զինամթերք, գրում է Ինտերֆաքս-ը:

Բացի այդ, ինքնաթիռները հարվածներ են հասցրել նաեւ Գազայի հարավում գտնվող պահեստի ուղղությամբ, որտեղ ՀԱՄԱՍ-ը, Իսրայելի տվյալներով, պահել է ռազմամթերք իր առագաստանավերի համար: Իսրայելն արդեն շուրջ մեկ շաբաթ հարվածում է Գազայի հատվածի ուղղությամբ՝ ի պատասխան այդտեղից արձակված հրթիռների: