Ուրախ ենք, որ «Պատիվ ունեմ» դաշինքի ընտրացուցակը գլխավորում է Արթուր Վանեցյանը․ ԱԱԾ պահեստազորի սպաների միություն ՀԿ


Ուրախ ենք, որ «Պատիվ ունեմ» դաշինքի ընտրացուցակը գլխավորում է Արթուր Վանեցյանը․ ԱԱԾ պահեստազորի սպաների միություն ՀԿ
Մայիս 15 21:48 2021

ԱԱԾ պահեստազորի սպաների միություն ՀԿ-ն տարածել է հայտարարություն, որում ասվում է.

«Ընդառաջ Ազգային ժողովի արտահերթ ընտրություններին,  Հայաստանի հանրապետական և «Հայրենիք» կուսակցությունները կազմել են դաշինք, հանդես են գալիս միասնաբար։ Մենք ուրախ ենք, որ «Պատիվ  ունեմ» դաշինքի ընտրացուցակը գլխավորում է մեր գործընկեր, «ԱԱԾ պահեստազորի սպաների միություն» ՀԿ խորհրդի անդամ, ԱԱԾ նախկին տնօրեն, գեներալ-մայոր Արթուր Վանեցյանը։

Ողջունում ենք քաղաքական դաշտում  ևս մեկ ուժեղ  դաշինքի ձևավորումը, մեր գործընկերոջն ու իր թիմին մաղթում ենք ուժ ու կորով՝ ի շահ անվտանգ, հզոր Հայաստանի»։