Գորիսի փոխհամայնքապետ Իրինա Յոլյանը «Սպուտնիկ Արմենիայի» եթերում անդրադարձել է հայերի և ադրբեջանցիների միջև սահմանային միջադեպերին առնչվող բանակցություններին և Գորիսում տիրող տրամադրություններին։ Իրինա Յոլյանի փոխանցմամբ` բոլորն անհանգիստ ու անհամբեր սպասում են ժամը 15-ին մեկնարկած բանակցությունների արդյունքներին, որոնք դեռ ընթացքի մեջ են և օրվա վերջում նոր կլինի որոշակի հստակեցում։ «Այս իրավիճակը երկար տևել չի կարող` եթե ձգձգվի, կլինի վտանգավոր, հետևաբար պետք է հնարավորինս արագ նախաձեռնել քայլեր։ Հուսանք, որ գոնե այսօր որևէ հանգուցալուծում կլինի։ Կոնկրետ Գորիսում տրամադրություններն այնպիսին են, որ ոչինչ չեն պատրաստվում զիջել, ոչ մի սանտիմետր։ Սա բոլորի խնդիրն է, կարծում եմ, որ ինչպես Սյունիքում են մտածում, այնպես էլ ամբողջ հանրապետությունում են մտածում»,– նշել է Գորիսի փոխհամայնքապետը։ |