Չինական պատվաստանյութով այսօրվանից կարող են պատվաստվել 18-ից բարձր բոլոր քաղաքացիները՝ ըստ դիմելիության


Չինական պատվաստանյութով այսօրվանից կարող են պատվաստվել 18-ից բարձր բոլոր քաղաքացիները՝ ըստ դիմելիության
Մայիս 15 21:00 2021

Այսօրվանից մայրաքաղաքի տասը պոլիկլինիկայում և COVID-19-ի դեմ պատվաստումների շարժական կայաններում առկա է նաև չինական «Կորոնավակ» պատվաստանյութը։ շ

Այս մասին հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից։

Մայիսի 17-ից պատվաստանյութը հասանելի կլինի նաև մայրաքաղաքի մյուս և մարզային առողջության առաջնային պահպանման բոլոր օղակներում։

Նշենք, որ «Կորոնավակ» պատվաստանյութով կարող են պատվաստվել 18-ից բարձր բոլոր քաղաքացիները' ըստ դիմելիության և կամավորության սկզբունքով։ 

 

   

 

 



loading...