Այն ժամանակ, երբ ԲՀԿ-ն զգուշացնում էր, որ ունենք սպառնալիքներ մեր սահմանի ողջ երկայնքով , իշխանությունը՝ ի դեմս Փաշինյանի, հայտարարում էր, թե որեւէ խնդիր չկա. քաղաքագետ


Այն ժամանակ, երբ ԲՀԿ-ն զգուշացնում էր, որ ունենք սպառնալիքներ մեր սահմանի ողջ երկայնքով , իշխանությունը՝ ի դեմս Փաշինյանի, հայտարարում էր, թե որեւէ խնդիր չկա. քաղաքագետ
Մայիս 15 20:28 2021

Հայկական կողմից դիմադրություն չտեսնելու ու իշխանությունների զիջողական քաղաքականության արդյունքում Ադրբեջանի ախորժակը բացվել է: Քաղաքագետ Տիգրան Խաչատրյանի դիտարկմամբ, Ադրբեջանը որդեգրել է սողացող զավթման քաղաքականություն.

«Մեր իշխանություններն ավելի շատ զիջողականություն են որդեգրել քաղաքականության առումով, անընդհատ մի բան զիջել՝սպասելով, թե երբ հակառակորդը կկշտանա, իր բոլոր ամբիցիաները կբավարարեն, բայց տեսնում ենք, որ Ադրբեջանի ղեկավարության ամբիցիաները միայն մեծանում են: Հայտարարում են ոչ միայնՍյունիքի միջանցքի մասին, այլեւ իրենց պատմական հողերի մասին, որոնք պետք է վաղ թե ուշ իրենց վերադարձնեն եւ չտեսնելով կոշտ հակադրություն հայկական կողմից՝ փորձում են սողալով վերցնել այն, ինչ հնարավոր է»:

 
 

Irakanum.am-ի հետ զրույցում քաղաքագետը նկատեց, որ ավելի շատ ընդդիմությունն է հանդես գալիս նախաձեռնողականությամբ, համախմբման ու միասնության դիրքերից. «Հենց ԲՀԿ-ի նախաձեռնությունն էր ԱԺ-ում արտահերթ նիստ հրավիրելը, նաեւ համատեղ հայտարարություն ընդունելը, չնայած իշխանության ու ընդդիմության մեջ կան շատ սուր հակասություններ եւ պատերազմից հետո այդ հակասություններն ավելի քան խորացել են, բայց ԲՀԿ-ն է հանդես գալիս մոբիիզացիոն նախաձեռնությամբ»: Քաղաքագետը նկատեց նաեւ, որ Սյունիքում եւ Գեղարքունիքում ադրբեջանցիների առաջխաղացման խնդրով երեկ հրավիրված ԱԺ րտահերթ նիստին չէին ներկայացել իշխանական պատգամավորների առնվազն կեսը, այն դեպքում, երբ ընդդիմությունը փորձում էր բոլոր հնարավոր խողովակներով հնարավորինս ավելի մեծ հնչեղություն տալ խնդրին, որ նաեւ միջազգային արձագանք լինի . «Այն ժամանակ, երբ ԲՀԿ-ն անընդհատ զգուշացնում էր, որ ունենք սպառնալիքներ մեր սահմանի ողջ երկայնքով , իշխանությունը՝ ի դեմս Փաշինյանի, հայտարարում էր, թե որեւէ խնդիր չկա, երեւի հույս ունենալով , որ մեր միջազգայնորեն ընդունված սահմանները պետք է հարգվեր Ադրբեջանի կողմից, բայց դա երեւի քաղաքական անհեռատեսություն էր, ընդդիմությունն ավելի հեռատես էր, ավելի ադեկվատ քայլեր է նախաձեռնում այս պարագայում, եւ իշխանությունն ավելի շատ հետեւում է ընդդիմության քայլերին»: