Իսրայելի բանակը հաստատել է, որ ավիահարված է հասցրել Գազայի հատվածում բարձրահարկ շենքի ուղղությամբ, որտեղ տեղակայված են մի շարք ԶԼՄ-ների գրասենյակներ


Իսրայելի բանակը հաստատել է, որ ավիահարված է հասցրել Գազայի հատվածում բարձրահարկ շենքի ուղղությամբ, որտեղ տեղակայված են մի շարք ԶԼՄ-ների գրասենյակներ
Մայիս 15 19:03 2021

Իսրայելական բանակը հաստատել է, որ շաբաթ ավիահարված է հասցրել Գազայի հատվածում գտնվող 11 հարկանի շենքի ուղղությամբ, որտեղ, ըստ բանակի տվյալների, տեղակայված է եղել ՀԱՄԱՍ-ի ռազմական սարքավորւմները:

Ինչպես հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը, ըստ իսրայելական բանակի մամուլի հաղորդագրության՝ քաղաքացիական անձինք և լրագրողները ժամանակին նախազգուշացվել են հարձակումից առաջ:

«Իսրայելական կործանիչները քիչ առաջ հարված են հասցրել բազմահարկ շենքի ուղղությամբ, որում տեղակայված է եղել ՀԱՄԱՍ ահաբեկչական կազմակերպության հետախուզական ծառայություններին պատկանող ռազմական սարքավորումը: Շենքում տեղակայված են եղել ԶԼՄ-ների գրասենյակներ, որոնց ՀԱՄԱՍ շարժումն օգտագործել է որպես «կենդանի վահան»»,- ասվում է իսրայելական բանակի հայտարարության մեջ:

Պաշտպանության բանակը հայտնել է նաև, որ հարվածից առաջ «նախազգուշացրել է շենքում գտնվող քաղաքացիական անձանց և բավականաչափ ժամանակ է տվել նրանց տարհանվելու համար»:

Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Իսրայելի ռազմաօդային ուժերն ամբողջովին ավիրել են Գազայի հատվածում գտնվող «Ալ Ջալա» բարձրահարկ շենքը, որտեղ տեղակայված էին մի շարք միջազգային լրատվամիջոցներ, ինչպիսիք են Associated Press-ը և Al Jazeera-ն: