Պատերազմից հետո յուրացրել էր բանակին պատկանող «ՈՒԱԶ»-ը


Պատերազմից հետո յուրացրել էր բանակին պատկանող «ՈՒԱԶ»-ը
Մայիս 15 17:30 2021

Մայիսի 14-ին ոստիկանության Աշտարակի բաժնում տեղեկություն էր ստացվել, որ 38-ամյա տղամարդը Արցախում մարտական գործողությունների մասնակցելուց հետո յուրացրել է Պաշպանության բանակի «ՈՒԱԶ» մակնիշի ավտոմեքենան և այն տեղափոխել Արագածոտնի մարզի Ավան համայնք։ Այս մասին հայտնում են ՀՀ Ոստիկանությունից:

 

Նույն օրը տղամարդը Աշտարակ քաղաքի Շահնազարյան փողոցից բերման է ենթարկվել բաժին։ Ավտոմեքենան հայտնաբերվել և տեղափոխվել է ոստիկանության Աշտարակի բաժնի պահպանվող հատուկ տարածք: