Էջմիածնի ԵԿՄ-ակաները հարձակվել են լրագրողի վրա. քաշքշել են, հրմշտել, խփել հեռախոսին (տեսանյութ)


Էջմիածնի ԵԿՄ-ակաները հարձակվել են լրագրողի վրա. քաշքշել են, հրմշտել, խփել հեռախոսին (տեսանյութ)
Մայիս 15 17:11 2021

 

ԵԿՄ Էջմիածնի գրասենյակի նախագահ ներկայացող ոմն Արմեն Շահբազյանը և պատասխանատու ներկայացած ոմն  Արթուր

հարձակվել են Yerkir.am-ի լրագրող Լիա Սարգսյանի վրա, քաշքշել, հրմշտել, խփել հեռախոսին, վիրավորել, անվանել «դավաճան», «խոպանչի», «շանտաժիստ» և այլն:

 

Լրագրողը պարզապես հարց էր ուղղել, թե ինչո՞ւ են ԵԿՄ-ի գրասենյակի պատերը ողողված Նիկոլ Փաշինյանի նախընտրական կարգախոսներով գրությամբ պաստառներով և արդյոք ԵԿՄ-ն զբաղվո՞ւմ է քաղաքականությամբ: