Հայտնի է «Պատիվ ունեմ» դաշինքի վարչապետի թեկնածուի անունը. Սերժ Սարգսյանը չկա ցուցակում


Հայտնի է «Պատիվ ունեմ» դաշինքի վարչապետի թեկնածուի անունը. Սերժ Սարգսյանը չկա ցուցակում
Մայիս 15 15:42 2021

Armeniasputnik.am-ը գրում է.

«Պատիվ ունեմ»դաշինքի առաջին համարն առաջիկա ընտրություններում կլինի «Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանը։ Վերջինիս այդպես ներկայացրին այսօր Հայաստանի հանրապետական և «Հայրենիք» կուսակցությունների միջև հուշագիր ստորագրելու ժամանակ։ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը ցուցակում չկա։

 

«Ցուցակում չլինելը չի նշանակում ընտրություններին չմասնակցել։ Նրանք, ովքեր գլխավորել գլխավորում են նախընտրական ցուցակները, հավակնում են պետական բարձր պաշտոններ ունենալ։ Իսկ ես հայտարարել եմ` ես այլևս չեմ զբաղեցնելու պետական բարձր պաշտոն, այլ իմ խորհուրդներով օգնելու եմ, եթե դրա անհրաժեշտությունը լինի»,–ասաց Սարգսյանը։

Նա նշեց, որ կարծում է` ավարտել է իր ծառայությունը Հայաստանի և հայ ժողովրդի համար պետական բարձր պաշտոնում։

Հարցին, թե ճի՞շտ է, որ Սարգսյանն ինքն է կազմում ցուցակները` վերջինս հորդորեց նման պրովոկացիոն լուրերի չհավատալ։ Սարգսյանը վստահեցրեց` «Հայրենիք» կուսակցության հետ հավասար դաշնակիցներ են։

Հիշեցնենք, որ հունիսի 20-ին Հայաստանում նախատեսված են արտահերթ խորհրդարանական ընտրություններ։