Ցուցակում չլինելը չի նշանակում ընտրություններին չմասնակցել․ Սերժ Սարգսյան


Ցուցակում չլինելը չի նշանակում ընտրություններին չմասնակցել․ Սերժ Սարգսյան
Մայիս 15 14:19 2021

«Ցուցակում չլինելը չի նշանակում՝ ընտրություններին չմասնակցել»,- «Պատիվ ունեմ» դաշինքի հուշագրի ստորագրման արարողությունից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ երրորդ նախագահ, ՀՀԿ ղեկավար Սերժ Սարգսյանը՝ պարզաբանելով. «Ինչո՞ւ ցուցակում չեմ, ավելի ճիշտ՝ ինչո՞ւ ցուցակը ես չեմ գլխավորում. որովհետև տարրական քաղաքագիտությունը էս մասին տարրական ճշմարտություն է ասում. նրանք, ովքեր գլխավորում են նախընտրական ցուցակները, հավակնում են ունենալ բարձր պաշտոններ: Իսկ ես հայտարարել եմ, որ այլևս չեմ զբաղեցնելու պետական բարձր պաշտոն, ընդամենն իմ խորհուրդներով օգնելու եմ: Իսկ ինչո՞ւ՝ շատ պարզ, ես համարում եմ, որ ավարտել եմ իմ ծառայությունը Հայաստանին ու հայ ժողորդին՝ պետական բարձր պաշտոնում»:

Ավելի վաղ հայտնել էինք, որ ՀՀԿ-ն ու «Հայրենիք»-ը «Պատիվ ունեմ» դաշինքը կազմավորելու մասին հուշագիր են ստորագրել: