Այսօրվանից ՀԱԷԿ-ը 141 օրով կդադարեցնի աշխատանքը․ «Հայաստանի Հանրապետություն»


Այսօրվանից ՀԱԷԿ-ը 141 օրով կդադարեցնի աշխատանքը․ «Հայաստանի Հանրապետություն»
Մայիս 15 13:40 2021

«Մայիսի 15-ից հայկական ատոմային էլեկտրակայանը 141 օրով դադարեցնում է աշխատանքը։ Կայան, որ մեր երկրի համար կենսական նշանակություն ունի քաղաքական, տնտեսական և էներգետիկ անվտանգության տեսանկյունից։ Փաստորեն՝ այսօրվանից մինչև հոկտեմբեր Հայաստանի էներգետիկ համակարգի համար շատ դժվար փուլ է լինելու։ Բացի այն, որ ատոմային կայանը սովորականից ավելի երկար է կանգնելու, զուգահեռ Հրազդանի ՋԷԿ-ի 5-րդ բլոկը չի աշխատում, նաեւ, հասկանալի ու ցավալի պատճառներով Արցախից 330 մլն կՎտժ էլէներգիա չենք ստանա։ Արդյո՞ք սա չի հանգեցնի էներգետիկ խնդիրների եւ, իբրեւ դրա հետեւանք, հովհարային անջատումների։

 
 

«ՀՀ»-ն այս հարցն ուղղեց «ՀԱԷԿ» ՓԲԸ գլխավոր տնօրենի առաջին տեղակալ-Հայկական ԱԷԿ-ի տնօրեն Մ. Վարդանյանին։ «Ամեն դեպքում սա «Էլեկտրաէներգետիկական համակարգի օպերատոր» ՓԲԸ-ի լուծելիք խնդիրն է, բայց նախնական, երբ կազմվում էին տարեկան գրաֆիկները, օպերատորը մեր կայանի կանգառի ժամանակ որեւէ խնդիր չի տեսել։ Եվ հիմա կարծես քննարկվում է այս ընթացքում նաեւ Վրաստանից էլէներգայի ներմուծման հարցը, քանզի ավելի էժան է։ Երեւանի ՋԷԿ-ը երեւի կմնա ռեզերվում»,- պարզաբանեց Մ․ Վարդանյանը։

 

Ինչու՞ 141 օր, այսքան երկար, չէ՞ որ սովորաբար կանգերը 2-2,5 ամիս էին տեւում…»։

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։