Այ անաստվածներ, նոյեմբերի 9-ից հետո է Սյունիքի, Վարդենիսի մասը սահման դարձել, 27 տարի առաջ ի՞նչ անեին. Սոֆյա Հովսեփյան


Այ անաստվածներ, նոյեմբերի 9-ից հետո է Սյունիքի, Վարդենիսի մասը սահման դարձել, 27 տարի առաջ ի՞նչ անեին. Սոֆյա Հովսեփյան
Մայիս 14 11:40 2021

Նախկինում Փաշինյանի թիմակից, ներկայում անկախ պատգամավոր Սոֆյա Հովսեփյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է սահմանային կահավորանքի բացակայության մասին իշխանությունների արդարացումներին և գրել․ 

 

«Գիտեք սարսափեցնողը ո՞րն է, որ մարդիկ կան իրենց պլաստինկան չի փոխվում ու մնացել են «նախկինները» բառի տակ: Ասենք Սյունիքի, Վարդենիսի դիրքերի կահավորումից ես խոսում , ասում են դա 27 տարի պետք է արվեր, ոչ թե էս երեք տարում: Տո այ անաստվածներ , նոյեմբերի 9-ից հետո է էդ մասը սահման դարձել 27 տարի առաջ ի՞նչ անեին: Էդ պլաստինկան փոխեք , դեպքեր կան , որ չեն համընկնում ու անիմաստ խզզոց է լսվում»։



loading...