Գարեջրատունը, որտեղ իբրև թե պարզապես աշխատում է Աշոտ Փաշինյանը, պատկանում է... հենց իրեն


Գարեջրատունը, որտեղ իբրև թե պարզապես աշխատում է Աշոտ Փաշինյանը, պատկանում է... հենց իրեն
Մայիս 13 19:05 2021

NEWSPRESS.am-ը գրում է.

«Երևանի Աբովյան 26 հասցեում 2020 թվականի օգոստոսի 31-ին իր դռները բացեց Draft Beer գարեջրատունը: 

Թվում է՝ ոչինչ արտասովոր չկա: 

Արտասովորն սկսեց ավելի ուշ, երբ պատերազմից վերադարձած «միակ ուժեղ տղան», որը «չէր ցանկացել նահանջել», Ջաբրաիլից, բայց չգիտես ինչպես չէր հայտնվել նաև Հադրութում, Մարտունիում, Շուշիում, հայտնվեց ուղիղ Երևանում՝ հենց այդ գարեջրատանը ու սկսեց զբաղվել Փաշինյան ընտանիքի էժանագույն փիառով:

Խոսքը կապիտուլյանտի որդու՝ Աշոտ Փաշինյանի մասին է: 

Հրապարակում եղավ այն մասին, որ վերջինիս անվտանգությունն ապահով է 4 թիկնապահ, նրան սպասարկում-հսկում է նաև օպերատիվ պետհամարանիշով ավտոմեքենա:  

Հատկանշական է, որ երբ NEWSPRESS.am-ի հիմնադիր Արիանա Հովսեփյանն այցելեց այս գարեջրատուն և մեղադրանքներ հնչեցրեց լ նրա հոր հասցեին, Աշոտը լուռ ներս մտավ ներս և միայն ասաց, որ այն մասնավոր տարածք է: Արիանա Հովսեփյանը հարցրեց՝ թե իր սեփակա՞ն տարածքն է: Աշոտը քմծիծաղով ասաց, որ ոչ՝ իրենը չէ: 

 

Այդ դեպքում որպես ո՞վ էր դուրս հրավիրում գարեջրատնից Փաշինյան կրտսերը, եթե ինքը շարքային աշխատակից էր, իսկ Հովսեփյանն էլ, ասենք, գարեջրատան հաճախորդ: 

Եվ ահա, միջադեպից մի քանի օր մեզ հայտնի դարձավ, որ այդ գարեջրատունը պատկանում է հենց Աշոտին: 

Բայց քանի որ հայ հասարակությունը սիրում է կերակրվել ստերով ու կեղծիքով, աստվածացնել այս ընտանիքին, իսկ Նիկոլն էլ երդում-կրակ է ուտում, թե միայն աշխատավարձով է ապրում ընտանիքը, և թող կախեն իրեն, եթե ներգրավվի կոռուպցիայի մեջ, ապա ինչպե՞ս են բացատրելու, թե Երևանի ամենաթանկ փողոցներից մեկում ինչպես են կարողացել տարածք ձեռք բերել 1-1,5 միլիոն դրամ աշխատավարձով և բիզնես հիմնել: Չենք կարծում, թե շատերիս նման վարկ են վերցրել՝ գործ սկսելու համար: 

Խորամանկ ընտանիքն այս հարցն էլ է լուծել:

NEWSPRESS.am-ի տեղեկություններով՝ նրանք այս գարեջրատունը գրանցել են իրենց ծանոթ մի տաքսիստի անունով: Վերջինիս, ինչպես ինքը Փաշինյան ավագն է սիրում ասել, օդում կախված լուրերի համաձայն, վճարում են օրական 20 հազար դրամ (հետաքրքիր է՝ շարքային գարեջուր վաճառողն այդքան աշխատավարձ ստանո՞ւմ է, որ կարողանա օրական այդքան գումար հենց այնպես դուրս հանել): Պարզ է, որ կրկին գործ ունենք ինչ-որ ապօրինի փողերի հետ, եթե կուզեք՝ կոոռուպցիայի: 

Ինչ վերաբերում է տաքսիստին, ապա հենց նա է զբաղվում այս գարեջրատան թղթաբանությամբ և հենց նա է ներկայանում իբրև սեփականատեր, բայց իրականում և գործնականում գարեջրատունը կրտսեր Փաշինյանի բիզնեսն է: 

Ստացվում է՝ ընդամենը իմիտացիա է այն, որ վարչապետի որդին մեզնից մեկն է, կարող է առանց թիկնապահների ու ուղեկցող մեքենաների շրջել քաղաքում ու ապրել ցամաք աշխատավարձով: Փաշինյանն ասում է, թե իրենց օրոք այլևս փայ մտնել չկա, այո, հիմա փայ չեն մտնում, հիմա միանգամից ամեն ինչ ամբողջական են վերցնում...»: