«Շուշիի վերջին բուժակը». Լիանա Այվազյան


«Շուշիի վերջին բուժակը». Լիանա Այվազյան
Մայիս 12 01:59 2021
«Շուշիի վերջին բուժակը»
Մի փոքր երկար կգրեմ ,բայց հայի կարևոր տեսակի մասին եմ ուզում խոսել։
2017 թվականի օգոստոս ամիսն էր, իմ աշխատասենյակի դուռը բացեց մի երիտասարդ տղա ու անմիջապես ներկայացավ.
- անունս Պողոս է, եկել եմ ընդունվեմ բժշկական քոլեջ
Պատասխանս կարճ էր, ինչպես բոլոր դիմորդներին
-լավ ես արել, բոլոր փաստաթղթերդ բերե՞լ ես
-ինչ ունեմ բերել եմ.... լայն ժպիտը դեմքին ասեց Պողոսը, ու իր շաաատ փայլուն աչքերով մինչև վերջ չհավատալով, որ իր գործերը ընդունել եմ ու օր եմ նշանակել քննության, պատմում էր իր մասին, հասցրեցի իմանալ, որ Շիրակի մարզից է, համարերկրացիս էր, նույն մարզից էինք ու մի ներքին ուրախություն էի զգում: Պարզվեց ապրիլյանի մասնակից էր, շատ խնամքով պահում էր այն թուղթը, որի վրա գրված, ստորագրված ու կնիքված էր հրամանատարության կողմից, որ մասնակցել է ապրիլյանին, ասում էր չեմ հասցրել գնամ զինկոմ, որ զինգրքույկումս գրեն, որ մասնակից եմ եղել, շատ հպարտ էր, բայց ասում էր, որ շատ դաժն բան է պատերազմը. ուզում էր կրթություն ստանար, ուզում էր հետագայում բժիշկ դառնալ, խոսեցինք դեսից դենից ու սրտիս մեջ դրեցին Պողոսի ժպիտը: Ընդունվելուց հետո անմիջպես դիմեցինք մեր ՍԳԼ Բկ-ի նախկին տնօրենին Արա Մինասյանին շատ հարցերում օգնեց։
Շատ պարտաճանաչ, շատ նպատակասլաց մարդ էր, ամենաշուտն էր դասի գալիս, բոլոր դասերին պատրաստ..... սոցիալապես ծանր պայմաններում էին ապրում ու ինձ ասեց, որ երազում էր ծնողներին ապահով ծերություն տալ, եղբոր դեղերը հասցնել գնել ( վիրավորվել էր, կարծեմ Մարտունի երկուսում ծառայելու ժամանակ անիծված թշնամու գնդակից) երկու ամիս սովորեց Պողոսը, հետո գնաց հետ իր հարազատ գյուղ, խնդիրներ կային….ինձ ասեց, էլի կգամ ընկեր Լիա, ու էկավ 1 տարի հետո......... պարբերաբար զանգում ու իմանում էր թե ես ոնց եմ.... վերջի նամակիս՝ նոյեմբերի հինգին գրված այդպես էլ պատասխան չստացա..... սիրտս զգում էր, որ էլ չի զանգի։
Պատերազմի ողջ սարսափը միայն հիմա է կարելի գնահատել ու հասկանալ, որ կորցրել ենք ո՛չ միայն հայրենիք, վանքեր, հավատք, տուն ու տեղ, այլ կորցրել ենք անմենաթանկը մեր ազգի համար՝ մենք կորցրել ենք հաղթանակած ոգով դաստիարակված մի ամբողջ սերունդ, մենք կորցրել ենք թասիբ, գաղափար, հայրենիք, ընտանիք, ընկերություն, սեր, բարեկամություն ու հարգանք հասկացող 5000-ից ավելի լուսավոր տղերքի, որոնցից էր նաև Պողոսը։ Պողոս Մելիքյանը հավանաբար գիտեր, որ Շուշին մերը չէ այլևս դեռ նոյեմբերի 8-ի առավոտյան, միչդեռ մինչև նոյեմբերի 9-ի ուշ երեկո որոշների ֆեյսբուկյան էջում գրվում էր․«Շուշիի համար մարտերը շարունակվում են»։ Բայց քաղաքականությունը մի կողմ կդնեմ ու կպատմեմ, թե ինչ լուսավոր տղերք գնացին․․․
Ինչքան լուսավոր հոգի պիտի ունենաս, որ մինչև վերջ հավատարիմ մնաս խոստմանդ․․․ Պողոսը պատերազմի առաջին իսկ օրերից կամավորագրվել էր , ասելով, որ իր կարիքը շատ կա պիտի զինվորների կյանքեր փրկի ու ճամփա էր ընկել դեպի իր հարազատ «Մարտունի երկու» ,բայց ցավոք դժվար է այժ մ ընկալել, որ Պողոսը գիտակցաբար գնաց հավերժի ճանապարհով։
Նոյեմբերի ութին արդեն Պողոսն ու շտապօգնության վարորդ Արկադին հասցրել էին երեք անգամ բարձրանալ Շուշիի մատույցներ, որից երկու անգամը շատ մեծ դժվարություններ հաղթահարելով կարողացել էին վիրավորների օգնել, իջեցնել բուժկետ և կյանքեր փրկել։ Ցավալի է սակայն, որ երրորդ անգամը դարձավ ճակատագրական երկուսի համար էլ։ Թշնամին նշանառության տակ էր վերցրել շտապօգնության մեքենան «Տանկ» հուշակոթողի մոտ, Պողոսը և Արկադին շրջափակման մեջ էին ընկել, անհավասար մարտի արդյունքում Արկադին զոհվել է, որից հետո Պողոսը «բլիժնի բոյ» է տվել թշնամու դեմ, փորձելով փրկել շտապօգնության մեքենայում գնտվող վիրավորների կյանքը․․․․․․ Վիրավորները՝ փկվեցին, Պողոսը հավերժացավ հերոսաբար։
Երանի քո մտքին, հավատքին ու գաղափարին, երանի քո անձնվիրությանը, երանի քո կամքին։ Երանի քո ծնողներին, որ քո նման, չէ՛ ձեր նման որդիներ են դաստիարակել
Հազար երանի հերոսներ ջան, հազար երանի, որ դուք հավերժի ճամփորդ եք, քանի որ դուք խաղաղ եք ու ձեր խոստմանը հավատարիմ։
Դուք խոստացել էիք, որ ինչ էլ լինի միմյանց մենակ չեք թողնի մարտի դաշտում, դուք անդավաճան ու կյանքի գնով մեզ համար ելաք մարտի:
Հ․ Գ
Շատ խորհրդանշական էր նաև այն, որ մայիսի 8-ին՝ Շուշի ազատագրաման օրը, Պողոսի հարազատ գյուղի դպրոցում բացվեց հուշատախտակ, որում ես համարձակություն էի վերապահել ինձ Պողոսին անվանել «Շուշիի վերջին բուժակը»։ Խորհրդանշական էր այդ օրը, որովհետև Շուշիի մատույցներում վեց ամիս առաջ կյանքդ նվիրեցիր հայրենիքին։
Կներես, որ չկարողացա մասնակցել հուշատախտակի բացմանը, բայց ես գալու եմ, գալու եմ ու խոնհարվեմ քո շիրիմին․․․Հավերժ փառք ձեզ․․․․․
Ներիր Պողոս ջան մեզ:
Այսօր արդեն պարզ դարձավ մենք ձփեզ արժանի չենք
Հոգիդ հանգչի խաղաղությամբ տղես
Հ.Գ.Գ
Շնորհակալ եմ իմ բոլոր հարազատներին և ընկերներին Պողոսի հուշատախտակի գաղափարին աջակցելու և ինձ օգնելու համար։

«Շուշիի վերջին բուժակը» Մի փոքր երկար կգրեմ ,բայց հայի կարևոր տեսակի մասին եմ ուզում խոսել։ 2017 թվականի օգոստոս ամիսն...

Опубликовано Liana Ayvazyan Вторник, 11 мая 2021 г.