Տիեզերական անարդարություն ա, որ էս ամենի մեղավորը դեռ ողջ ա, հոխորտում ա ու Արցախյան հաղթանակը մեզ նվիրածների վրա դեռ մատ ա թափ տալիս. Արամ Գևորգյան


Տիեզերական անարդարություն ա, որ էս ամենի մեղավորը դեռ ողջ ա, հոխորտում ա ու Արցախյան հաղթանակը մեզ նվիրածների վրա դեռ մատ ա թափ տալիս. Արամ Գևորգյան
Մայիս 8 20:15 2021
Մի կիսամարդ, ով կյանքում ոչինչ չէր ստեղծել, ոչ մի բան չէր արարել, միայն ավերել էր ու քանդել, մի ողջ ժողովրդից գողացավ ու ոչնչացրեց վերջին 900 տարվա խավարի միջից, արյունով ու զրկանքներով ձեռք բերված միակ լուսավոր կետը՝ Արցախյան հաղթանակը։
Մեզ համար մայիսյան Եռատոն այլևս գոյություն չունի։ Չունի, որովհետև չկա Շուշին. դավաճանն այն հանձնեց իր թուրք տերերին։ Չկա, որովհետև որպես այդպիսին Արցախի բանակ էլ չկա, որ նշենք նրա կազմավորման 29-ամյակը։
Տիեզերական անարդարություն ա, որ էս ամենի մեղավորը դեռ ողջ ա, հոխորտում ա ու Արցախյան հաղթանակը մեզ նվիրածների վրա դեռ մատ ա թափ տալիս։
Տիեզերական անարդարություն ա, որ Արցախյան հաղթանակը մեզ նվիրողները հանդուրժում են դրան ու լռում։
Բայց մեր ոտ­նա­հետ­քե­րով մեր պատմութ­յու­նը չպի­տի ավարտվի։
Մենք նորից հառնելու ենք։ Այ կտեսնեք։