«Դալմա Գարդեն Մոլ»-ի դիմաց BMW-ն բախվել է վերգետնյա անցման հենասյուներին. Վիրավորներից մեկն դուրս են բերել փրկարարները


«Դալմա Գարդեն Մոլ»-ի դիմաց BMW-ն բախվել է վերգետնյա անցման հենասյուներին. Վիրավորներից մեկն դուրս են բերել փրկարարները
Մայիս 7 10:39 2021

Երեւանում, այսօր՝ մայիսի 7-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել. ժամը 00։30-ի սահմաններում Աշտարակ քաղաքի բնակիչ՝ 34-ամյա Կարեն Հարությունյանը իր վարած BMW մակնիշի ավտոմեքենայով Ծիծեռնակաբերդի խճուղում՝ «Դալմա Գարդեն Մոլ» առևտրի կենտրոնի դիմաց, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել վերգետնյա անցման հենասյուներին և մասամբ հայտնվել ճանապարհի երթևեկելի գոտում։

Shamshyan.com-ի  հաղորդմամբ, վթարի հետևանքով ուղևոր՝ Աշտարակ քաղաքի բնակիչ, 24-ամյա Աշոտ Թոփուզյանը քաղաքացիների օգնությամբ դուրս է բերվել ավտոմեքենայից, իսկ վարորդ Կ. Հարությունյանին ավտոմեքենայից դուրս են բերել օպերատիվորեն դեպքի վայր ժամանած ԱԻՆ փրկարարները: 

Հետաքննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է Երևանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք։



loading...