Քիմ Քարդաշյանը, Շերը, Սերժ Թանկյանը կոչ են անում Հայաստանում և Արցախում ուսանողների համար ընդլայնել կրթական հնարավորությունները (տեսանյութ)


Քիմ Քարդաշյանը, Շերը, Սերժ Թանկյանը կոչ են անում Հայաստանում և Արցախում ուսանողների համար ընդլայնել կրթական հնարավորությունները (տեսանյութ)
Մայիս 6 15:16 2021

Քիմ Քարդաշյանը, Շերը, Սերժ Թանկյանը և շատ այլ հայտնի հայեր կոչ են արել միանալ «Teach For Armenia» նախաձեռնությանը՝ Հայաստանում ու Արցախում ուսանողների կրթական հնարավորություններն ընդլայնելու համար։

Մայիսի 6-ին Teach For Armenia-ն առցանց միջոցառում կանցկացնի՝ #HopeForArmenia, որը նվիրված է Հայաստանի ու Արցախի ուսանողների համար կրթական հնարավորությունների հասանելիության ստեղծմանը։

«Իմ հերթն է առաջնորդելու, ոգեշնչելու, վերակառուցելու: Իմ

հերթն է լիահույս լինելու: Քո հերթն է աջակցելու Հայաստանի և Արցախի աշակերտներին»,- նշում են տեսահոլովակի մասնակիցները: