Տիգրանյանը՝ «թամադա» , «Պզոյի» կինն ու Արփի Գաբրիելյանը՝ հյուրեր․ որտեղ է նշել Ալեքսանյանի կինը ծննդյան օրը (տեսանյութ)


Տիգրանյանը՝ «թամադա» , «Պզոյի» կինն ու Արփի Գաբրիելյանը՝ հյուրեր․ որտեղ է նշել Ալեքսանյանի կինը ծննդյան օրը (տեսանյութ)
Մայիս 5 00:28 2021

Armday.am-ը տեղեկացրել էր, որ գործարար, նախկին ՀՀԿ-ական պատգամավոր Սամվել Ալեքսանյանի (ով առավել հայտնի է Լֆիկ Սամո մականունով) կինը` Շողերինա Մկրտչյանը, ով բավականին ակտիվ է Ինստագրամ սոցիալական ցանցում սթորի բաժնում, որը հասանելի է 24 ժամ, իր ծննդյան տարեդարձից տեսանյութեր էր տեղադրել: Շողերինա Մկրտչյանը կեսգիշերից նշել է ծննդյան օրը։ Նախ նա լուսանկար է հրապարակել ամուսնու՝ Սամվել Ալեքսանյանի հետ, որը ուղեկցվում է Ռազմիկ Ամյանի երգերով, ապա շնորհավորանքներ են հաջորդում։

Իհարկե տիկին Մկրտչյանը չի մոռացել ինստագրամի սթորի բաժնում տեղադրել նաեւ շքեղ հրավառությունից տեսանյութ։ Բայց պարզվում է երեկ կեսգիշերից մեկնարկած ծննդյան օրը շարունակվել է նաեւ այսօր։ Հայտնի գործարարի կինն իր տարեդարձը նշում է «Մոնարխ» ռեստորանում: Երեկույթին մասնակցում են հայ շոուբիզնեսի աստղերից` դերասանուհի Արփի Գաբրիելյանը, հեռուստալրագրող Արուսիկ Տիգրանյանը, երգիչ Սպիտակցի Հայկոն, ինչպես նաև դիմահարդար Ագա Քանքանյանը, վարսահարդար Անի Ավդալյանը և այլք:

Ինստագրամում հրապարակած կադրերում երևում է, որ խնջույքին ներկա է նաև «օրենքով գող» Արմեն Ղազարյանի` «Պզոյի» կինը:



loading...