Սամվել Ալեքսանյանի տիկնոջ ծննդյան խնջույքն ու հայտնի հյուրերը (տեսանյութ)


Սամվել Ալեքսանյանի տիկնոջ ծննդյան խնջույքն ու հայտնի հյուրերը (տեսանյութ)
Մայիս 5 00:05 2021

Այսօր գործարար, ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Սամվել Ալեքսանյանի տիկնոջ` Շողերինա Մկրտչյանի ծննդյան տարեդարձն է:

Հայտնի գործարարի կինն իր տարեդարձը նշում է «Մոնարխ» ռեստորանում: Երեկույթին մասնակցում են հայ շոուբիզնեսի աստղերից` դերասանուհի Արփի Գաբրիելյանը, հեռուստալրագրող Արուսիկ Տիգրանյանը, երգիչ Սպիտակցի Հայկոն, ինչպես նաև դիմահարդար Ագա Քանքանյանը, վարսահարդար Անի Ավդալյանը և այլք: 

Արփի Գաբրիելյանի` Ինստագրամում հրապարակած կադրերում երևում է, որ խնջույքին ներկա է նաև «օրենքով գող» Արմեն Ղազարյանի` «Պզոյի» կինը: