«Մենք գիտենք՝ Աշոտիկը որտեղ էր խորոված ուտում էդ քո ասած ծանր կռիվների ժամանակ»․ Գեղամ Նազարյան


«Մենք գիտենք՝ Աշոտիկը որտեղ էր խորոված ուտում էդ քո ասած ծանր կռիվների ժամանակ»․ Գեղամ Նազարյան
Մայիս 4 20:20 2021

«Ինձ թվում է՝ բոլորիս սրտում նույն զգացողությունը եղավ, երբ երեկ այդ տականքը հարբած էր, թե ինչ էր՝ չգիտեմ, ասում էր, որ իմ ընտանիքի անդամները մասնակցել են պատերազմին ամենաթեժ կետերում, երբ որ մենք գիտենք՝ որտեղ են եղել․ երբ մեր տղերքը կռվում էին, երբ ծանր վիրավորվում էին, մենք գիտենք՝ որտեղ են եղել․ նրանք խորոված էին ուտում այդ պատերազմի օրերին (կադրերը կա, կարող եք չկասկածել), մենք գիտենք՝ Աշոտիկը որտեղ էր խորոված ուտում էդ քո ասած ծանր կռիվների ժամանակ, մենք գիտենք՝ քո էդ Էրատոյի բունկերը որ գյուղում է Գորիսի շրջանում, այսպես կոչված, խրամատը, որտեղ ֆոտոսեսիաներ էր անում ֆենած մազերով։ Մենք այդ ամեն ինչը գիտենք, ու չկարծեք, որ պատասխան չեք տալու․ շատ ծանր պատասխան եք տալու»,- այսօր պատերազմում զոհված զինծառայողների հարազատների հետ հանդիպման ժամանակ, անդրադառնալով երեկ՝ վարչապետի պաշտոնակատարի հայտարարություններին, ասաց «Ճշմարտություն սերունդների համար» նախաձեռնության հիմնադիր Գեղամ Նազարյանը:

Հիշեցնենք՝ Գեղամ Նազարյանը 44–օրյա պատերազմում զոհված Աբգար Նազարյանի հայրն է։