Մհեր Գրիգորյանը և Արմեն Գրիգորյանը պատվաստվել են կորոնավիրուսի դեմ


Մհեր Գրիգորյանը և Արմեն Գրիգորյանը պատվաստվել են կորոնավիրուսի դեմ
Մայիս 4 14:30 2021

Փոխվարչապետի պաշտոնակատար Մհեր Գրիգորյանը պատվաստվել է կորոնավիրուսի դեմ: «Այսօր` մայիսի 4-ին, փոխվարչապետի պաշտոնակատար Մհեր Գրիգորյանը պատվաստվել է կորոնավիրուսի դեմ՝ «Սպուտնիկ V» պատվաստանյութով»,- նշված է ՀՀ կառավարության հայտարարության մեջ:

ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը ևս պատվաստվել է կորոնավիրուսի դեմ. «Այսօր պատվաստվել եմ Covid-ի դեմ։
Սիրելի՛ քաղաքացիներ, պատվաստվեք և այդկերպ կանխեք վարակի հետագա տարածումը»,- գրել է Արմեն Գրիգորյանը՝ ֆեյսբուքյան իր էջում։