Ռոբերտ Քոչարյանի և Արմեն Գևորգյանի գործով դատական նիստը հետաձգվեց


Ռոբերտ Քոչարյանի և Արմեն Գևորգյանի գործով դատական նիստը հետաձգվեց
Մայիս 4 13:41 2021

Երևանի ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Աննա Դանբեկյանի նախագահությամբ, հետաձգվեց Ռոբերտ Քոչարյանի և Արմեն Գևորգյանի գործով դատական նիստը։ Վերջինները չէին ներկայացել: Փաստաբան Էրիկ Ալեքսանյանը տեղեկացրեց, որ Արմեն Գևորգյանն առողջական խնդիրներ ունի և գտնվում է ստացիոնար բուժման մեջ:

«Հաջորդ նիստը տեղի կունենա մայիսի 11-ին, ժամը 13:00-ին»,- ասաց Դանիբեկյանը: