Գիտնականները պարզել են, թե ինչպես է ննջասենյակի ինտերիերն ազդում ինտիմ կյանքի վրա


Գիտնականները պարզել են, թե ինչպես է ննջասենյակի ինտերիերն ազդում ինտիմ կյանքի վրա
Մայիս 3 23:15 2021

Վերջերս բրիտանացի գիտնականները հետազոտություն են անցկացրել, որպեսզի պարզեն, թե ինչպես է ննջասենյակի ներքին հարդարանքն ազդում զույգի ինտիմ կյանքի վրա: 

Ինչպես հայտնում է Ramber-ը, բրիտանացի գիտնականները հարցում են անցկացրել ավելի քան 2000 զույգերի շրջանում՝ պարզելու, թե ննջասենյակի գույնն ինչ ազդեցություն է ունենում նրանց սեռական հարաբերությունների վրա: Պարզվել է, որ այն զույգերը, ում ննջասենյակները ներկված են կարմիր գույնով, ամենից հազվադեպն են սիրով զբաղվում: Միջինում` շաբաթը մեկ անգամ: Այս փաստը ստիպել է գիտնականներին վերանայել իրենց վերաբերմունքն այն միֆի վերաբերյալ, թե կարմիր գունը գրգռում է:

Սեքսի հաճախականությամբ ռեկորդակիր են դարձել այն զույգերը, որոնք քնում են կարամելային երանգներով սենյակում: Միջինում` նրանք շաբաթը երեք անգամ սեքսով են զբաղվում: Հոգեբանները դա կապում են այն փաստի հետ, որ կարամելային գույնը կապված է քաղցրավենիքի և տոնական տրամադրության հետ:

Հետազոտողները նաև որոշել են պարզել, թե ինտերիերի երանգներն ինչպես են ազդում փորձարկման մասնակիցների քնի վրա: Պարզվել է, որ ամենալավը քնում են կապույտ գույնի սենյակներ ունեցողները, իսկ ահա մանուշակագույն սենյակում քնելը շատ դեպքերում շփոթեցնող ու անհանգստացնող է:



loading...