Մհեր Արմենիան կարծում է, որ ընտրություններում հաղթելու են ու պնդում, թե ոչ մեկի պրոյեկտը չեն


Մհեր Արմենիան կարծում է, որ ընտրություններում հաղթելու են ու պնդում, թե ոչ մեկի պրոյեկտը չեն
Մայիս 3 22:15 2021

Մենք ոչ մեկի պրոյեկտը չենք, և չենք էլ պատրաստվում ինչ-որ մեկի պրոյեկտը լինել, մենք քաղաքական ուժ ենք, որը պատրաստվում է մասնակցել ընտրություններին և հաղթել։ Այս մասին «Փաստինֆո»-ի եթերում ասել է «Ազգի ձայն» կուսակցության հիմնադիր-նախագահ, ՀՀ վաստակավոր արտիստ Մհեր Մեսրոպյանը (Մհեր Արմենիա)։

Նրա խոսքով՝ այլևս անհնար է, որ փողոցից իշխանություն գա։ «Մենք չենք ուզում նորից հեղափոխություններ, չենք ուզում նորից անհնազանդության ակցիաներ, մենք ուզում ենք, որպեսզի երկրում տեղի ունենան լեգիտիմ ընտրություններ, և ազգը որոշի, թե որ քաղաքական ուժին է վստահում ապագա 5 տարին։ Ուզենք թե չուզենք պետք է մասնակցենք ընտրություններին»,- հայտարարել է երգիչը։

Պնդմանը, որ նա քաղաքական գործիչ չէ և պատկերացում չունի քաղաքականության մասին՝ բանախոսը պատասխանել է՝պարտադիր չէ լինել քաղաքական գործիչ։

«Իմ կոլեգաներից կային, ում առանձնապես չէին ճանաչում որպես քաղաքական գործիչ, բայց ընտրեցին որպես Երևանի քաղաքապետ»,- նշել է նա։

Մհեր Արմենիան պնդել է, որ իրենց համագումարը չի տապալվել, և այժմ գտնվում են ակտիվ կուսակցաշինության գործընթացի մեջ։

Մանրամասները՝ տեսանյութում։