«ՎԵՏՕ»–ն ամփոփում է գործունեության 2–ամյակը


«ՎԵՏՕ»–ն ամփոփում է գործունեության 2–ամյակը
Մայիս 3 19:54 2021

«ՎԵՏՕ» շարժումն ամփոփում է հիմնադրման երկրորդ տարին։ Գործունեության երկու տարիների ընթացքում շարժման անդամներն ունեցել են հաջողություններ ու հանդիպել խոչընդոտների, որոնցից էին ձերբակալություններն ու քրեական հետապնդումները։

 

Շարժման հիմնադիր Նարեկ Մալյանի խոսքով՝ արդեն կարող են արձանագրել առաջին հաջողությունը․ օտարերկրյա գործակալական ցանցի՝ պետության զավթման մասին խոսակցություններն արդեն քաղաքական օրակարգում են։

 

Շարժման հիմնադիր Նարեկ Մալյանն ընտրություններին ընդառաջ հայտնեց, որ «ՎԵՏՕ»–ն չի մասնակցելու ընտրություններին ու չի սատարելու ոչ մի քաղաքական ուժի։

 

Միջոցառման ընթացքում «ՎԵՏՕ»–ն անդրադարձավ մարդկանց, որոնք 2 տարվա պայքարի ընթացքում իրենց կողքին են եղել։ Շարժման անդամները նրանց շնորհակալագրեր ու հուշամեդալներ հանձնեցին։ «ՎԵՏՕ»–ն չմոռացավ նաև լրատվամիջոցներին։ Պարգևատրվող մի շարք լրատվամիջոցներից էր նաև «ԱրմՆյուզ» հեռուստաընկերությունը։

 

«ՎԵՏՕ» շարժումը խոստանում է՝ գործունեությունը կշարունակի այնքան ժամանակ, մինչև կհասնի իր հիմնական նպատակակետին՝ մաքրել Հայաստանը օտարերկրյա գործակալական ցանցերից։