«Իմ քայլ»-ի պատգամավորները հրաժարվել են 50 հազար դրամ տրամադրել հաշմանդամ դարձած զինծառայողներին. Նախագծին տրվել է բացասական եզրակացություն


«Իմ քայլ»-ի պատգամավորները հրաժարվել են 50 հազար դրամ տրամադրել հաշմանդամ դարձած զինծառայողներին. Նախագծին տրվել է բացասական եզրակացություն
Մայիս 3 19:33 2021

ԱԺ անկախ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը նախագիծ է ներկայացրել, որով առաջարկում է պատգամավորների համար որպես նրանց գործունեության հատուցման վճար նախատեսված 50.000-ական դրամները հատկացնել Արցախյան երկրորդ պատերազմում վիրավորված զինծառայողներին։ Մինչդեռ նախագծին գլխադասային հանձնաժողովը տվել է բացասական եզրակացություն։

«Փաստինֆո»-ի հետ զրույցի ժամանակ պատգամավորը նկատեց՝ իր առաջարկը շատ պարզ էր, երկրում կա սոցիալական լուրջ խնդիր, ինչի համար էլ առաջարկում է պատգամավորներին տրվող գումարները, որոնք տարեկան 80 մլն դրամ են կազմում, հատկացնել վերջին պատերազմում հաշմանդամություն ձեռք բերած զինծառայողներին. «Նրանք առավել ծանր վիճակում հայտնված մարդիկ են։ Ավաղ իշխանության ներկայացուցիչները գլխադասային հանձնաժողովի նիստին դեմ քվեարկեցին և մտավախություն կա, որ քառօրյա նիստի ժամանակ քաղաքական մեծամասնությունը դեմ կքվեարկի նախագծին»,-ասաց պատգամավորը։

Տիգրան Ուրիխանյանը նկատեց՝ ոչ խեղճ կյանքով ապրող պատգամավորների ոչ աշխատավարձային մասից պետք է 80 մլն դրամ հատկացվեր 114 առաջին կարգի հաշմանդամություն ունեցող զինծառայողներին։

Մանրամասները՝ տեսանյութում