Վրաերթ՝ Երևանի Բարեկամության էստակադայի դիմաց. հետիոտնը մահացել է


Վրաերթ՝ Երևանի Բարեկամության էստակադայի դիմաց. հետիոտնը մահացել է
Մայիս 2 12:50 2021

Այսօր՝ մայիսի 2-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 11:00-ի սահմաններում Կոտայքի մարզի Արամուս գյուղի բնակիչ, 37-ամյա Վաղինակ Թադևոսյանը իր վարած «Յոթունք» մակնիշի ավտոբուսով Կասյան 1 հասցեի դիմաց՝ Բարեկամության էստակադայի սկզբնամաասում, վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող մոտ 70 տարեկան տղամարդ հետիոտնի:

Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի փոխանցմամբ, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է Երևանի 1-03 շտապօգնություն, որտեղից ժամանած բժիշկները արձանագրել են հետիոտնի մահը:
Ժամանել է Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության թիվ 5 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով, ճանապարհային ոստիկանության աշխատակիցները:

Վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության, նա եղել է սթափ:

Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով:

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի ինքնությունը: Քննիչի հանձնարարականով ավտոբուսը, որը սպասարկում է Երևան-Աբովյան թիվ 259 երթուղին, տեղափոխվել է Երևանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք: