«14:00-ին ասել ճշմարտությունը, 15:10-ին՝ ազատվել պաշտոնից». Ռուբեն Մխիթարյանը համադրում է փաստերը


«14:00-ին ասել ճշմարտությունը, 15:10-ին՝ ազատվել պաշտոնից». Ռուբեն Մխիթարյանը համադրում է փաստերը
Ապրիլ 19 18:26 2021

Ռեժիսոր, պրոդյուսեր Ռուբեն Մխիթարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Օմեգայի «ժողովրդավարության բաստիոնը»
ՎԱՅԵԼԵՔ, ՏԻԿՆԱՅՔ և ՊԱՐՈՆԱՅՔ:
Պաշտոնյան 14:00-ին ասուլիսին իր մեջ ուժ է գտնում ասել ճշմարտությունը իշխող ուժի և գերիների վերադարձի հետ կապված խնդիրների վերաբերյալ և ուղիղ 15:10 ազատվում է աշխատանքից:
Հայաստանի Ազգային ժողովում այսօր՝ ապրիլի 19–ին, ռազմագերիների թեմայով քննարկմանը մասնակցելուց հետո Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրենի տեղակալ Բորիս Ավագյանը տեղեկացել է, որ աշխատանքից ազատվել է»։