Էրդողանը հրամայել է կարտոֆիլ բաժանել. սոցցանցերի օգտատերերին զայրացրել է իշխող կուսակցության որոշումը


Էրդողանը հրամայել է կարտոֆիլ բաժանել. սոցցանցերի օգտատերերին զայրացրել է իշխող կուսակցության որոշումը
Ապրիլ 19 20:10 2021

Տասնյակ մարդիկ ապրիլի 18-ին շտապել են անվճար կարտոֆիլ և բանջարեղեն ստանալու, որոնք բաժանվել էին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հրամանով հարավարևելյան Դիարբեքիր նահանգում, որի բնակչության գերակշռող մասը քրդեր են: Ոգևորվածությունը, որով մարդիկ մասնակցում էին այս ամենին, ցույց է տալիս, որ երկրի բնակչության մի զգալի մասը հիմնական սննդամթերքի պակաս ունի, գրում է Gazete Duvar պարբերականը:

Կիրակի օրը Դիարբեքիրի Բաղլար թաղամասի բնակիչները հավաքվել էին բեռնատարի մոտ, որն անվճար բանջարեղեն էր բաժանում: Միևնույն ժամանակ, ամբողջովին անտեսվել են Թուրքիայում գործող սանիտարահամաճարակային կանոնները՝ կապված Covid-19 կորոնավիրուսային վարակի նոր բռնկման հետ:

Երկրի գյուղատնտեսության և անտառտնտեսության նախարարությունը, ըստ կառավարության ղեկավար (Թուրքիայում նախագահի և վարչապետի պաշտոնները գործնականում զուգորդվում են) Ռեջեփ Թայիփ Էրդողանի անձնական հրամանագրի՝ վերջերս ֆերմերներից կարտոֆիլ և սոխ է գնել և սկսել դրանք բաժանել կարիքավորներին: Սոցիալական ցանցերի շատ օգտատերեր շտապել են քննադատել իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությանը նման որոշման համար: Քաղաքացիները դժգոհել են տեսարաններից, երբ մարդիկ հուսահատ փորձում էին «սոցիալական սնունդ» ձեռք բերել: