Մանրամասներ՝ Լևոն Տեր-Պետրոսյանի առողջական վիճակից


Մանրամասներ՝ Լևոն Տեր-Պետրոսյանի առողջական վիճակից
Ապրիլ 19 19:57 2021

Կորոնավիրուսով վարակված ՀՀ Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի ինքնազգացողությունը նորմալ է: «Արմենպրես»-ի հետ զրույցում ասել է առաջին նախագահի մամուլի խոսնակ Արման Մուսինյանը:

«Ինքնազգացողությունը նորմալ է: Տնային պայմաններում, բժիշկների հսկողության տակ ստանում է սիմպտոմատիկ բուժում»,- ասել է Մուսինյանը:
Ապրիլի 14-ին Արման Մուսինյանը հայտնել էր, որ ՀՀ Առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը օրերս հանձնել է COVID թեստ, որի արդյունքում ախտորոշվել է կորոնավիրուս:



loading...