Պատգամավոր Սերգեյ Բագրատյանը կանխել է քաղաքացու ինքնասպանության փորձը


Պատգամավոր Սերգեյ Բագրատյանը կանխել է քաղաքացու ինքնասպանության փորձը
Ապրիլ 19 19:04 2021

Ապրիլի 19-ին՝ ժամը 17։31-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ քաղաքացին փորձում է ինքնասպանություն գործել՝ նետվելով Երևանի Հաղթանակի կամրջից: Այս մասին տեղեկացնում են ԱԻՆ մամուլի ծառայությունից:

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը և Հոգեբանական աջակցության բաժնի հերթապահ հոգեբանը։

ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Սերգեյ Բագրատյանը կանխել է քաղաքացու (Ռ․ Պ․) ինքնասպանության փորձը։