Գիտնականները կորոնավիրուսի դեմ արդյունավետ նյութ են հայտնաբերել


Գիտնականները կորոնավիրուսի դեմ արդյունավետ նյութ են հայտնաբերել
Ապրիլ 19 00:28 2021

Բրազիլացի գիտնականները պարզել են, որ կուրկումինը (Curcumin) արդյունավետ է կորոնավիրուսի դեմ: Ուսումնասիրությունը հրապարակված է Biomedicine and Pharmacotherapy ամսագրում:

 

Կուրկումինը բնական ալկալոիդ է, որը գտնվում է քրքումի կեղևի մեջ, որը կոճապղպեղների ընտանիքի բույս է: Նյութն ունի հակաբորբոքային, հակաքաղցկեղային, հակաօքսիդային և հակավիրուսային ազդեցություն:

Փորձագետները նշում են, որ կորոնավիրուսի դեմ պայքարելու համար կուրկումինի օգտագործման խնդիրն այն է, որ նյութը ջրի մեջ վատ է լուծվում և անկայուն է թթվային և ալկալային միջավայրում, ուստի, որպես սննդային հավելում, այն արագորեն քայքայվում է և արտազատվում է աղիքների և լյարդի միջոցով: