Պուտինը սիրում է ինչպես Ղրիմը, այնպես էլ Սոչին, բայց նախընտրում է առանձնանալ Սիբիրում


Պուտինը սիրում է ինչպես Ղրիմը, այնպես էլ Սոչին, բայց նախընտրում է առանձնանալ Սիբիրում
Ապրիլ 18 22:49 2021

Նախագահի աշխարհագրական նախասիրությունները լայն են, բայց առավելապես նախընտրում է Սիբիրը, «Ռոսիա 1» հեռուստաալիքի եթերում ասել է ՌԴ ղեկավարի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

 
 
 

«Նա հոգով կապվել է Սիբիրի հետ, նա իրոք սիրում է Սիբիրը», – ասել է Պեսկովը «Մոսկվա. Կրեմլ. Պուտին»-ի հաղորդավար Պավել Զարուբինին տված հարցազրույցում:

 

Այնուամենայնիվ, Պուտինը լինում է նաև Հեռավոր Արևելքում: Նախագահը նաև «սիրում է Սոչին, սիրում է Կրասնայա պոլյանան և Ղրիմը », – նշել է Պեսկովը: «Այս առումով նա ունի նախընտրությունների լայն աշխարհագրություն», – ավելացրել է նա:

«Բայց իսկապես նախընտրում է Սիբիրում մի քանի օրով առանձնանալ», – ասել է Կրեմլի ներկայացուցիչը:



loading...