Իրանի հարավում 5,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել


Իրանի հարավում 5,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Ապրիլ 18 07:58 2021

Իրանի հարավում 5,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել, Եվրոպա-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնին հղումով փոխանցում է ria.ru-ն։

Նշվում է, որ ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվել է Բուշեր քաղաքից 103 կմ հյուսիս-արևմուտք․ օջախը գտնվել է 5 կմ խորության վրա:

Զոհերի և ավերածությունների մասին դեռևս տեղեկություններ չեն հաղորդվում։