«Ես դրա իրավունքն ունեմ, ձեզ թույլ չեմ տալիս». Վայոց ձորում զոհվածի հարազատը Փաշինյանին թույլ չտվեց մոտենալ գերեզմանին


«Ես դրա իրավունքն ունեմ, ձեզ թույլ չեմ տալիս». Վայոց ձորում զոհվածի հարազատը Փաշինյանին թույլ չտվեց մոտենալ գերեզմանին
Ապրիլ 17 23:00 2021

 

Վայոց Ձոր մարզ Նիկոլ Փաշինյանի աշխատանքային այցի ժամանակ համայնքներից մեկի գերեզմանատանը, ուր Փաշինյանը այցելել էր ծաղիկներ դնելու արցախյան վերջին պատերզամում զոհվածների շիրիմներին, միջադեպ տեղի ունեցավ:

News.am-ի հաղորդմամբ՝ քաղաքացին Փաշինյանին թույլ չի տվել մոտենալ իր հարազատի շիրիմին:

«Իմ եղբոր գերեզմանի հետ գործ չունեք, սա իմ եղբոր գերեզմանն է, ես դրա իրավունքն ունեմ, ձեզ թուլ չեմ տալիս»,-ասել է նա Փաշինյանին:

 

Գերեզմանոցից դուրս գալիս Փաշինանը փորձել է խոսել այդ քաղաքացու հետ, ի պատասխան՝ քաղաքացին նշել է. «Ձեր իշխանությունից ոչ ոք ինձ չի օգնել եղբորս դիակը գտնելու հարցում, ընդհակառակը խանգարել են»:

 

 



loading...