Երևանի քաղաքապետարանում նոր հաստիքներ կավելանան. «Ժողովուրդ»


Երևանի քաղաքապետարանում նոր հաստիքներ կավելանան. «Ժողովուրդ»
Ապրիլ 17 09:01 2021

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Ապրիլի 20-ին տեղի կունենա Երեւանի ավագանու հերթական նիստ, որի օրակարգում ընդգրկված է 17 հարց: Այդ հարցերից մեկով նոր հաստիքներ են ավելանալու Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության եւ քաղաքաշինության վարչությունում, նաեւ Քաղաքաշինության վարչության ներքին կառուցվածքում:

Որոշման նախագծի հիմնավորման մեջ ասվում է, թե քաղաքապետարանն ունի իրավաբան մասնագետների կարիք, եւ նաեւ դա է պատճառը, որ հաստիքների ավելացման կարիք է առաջացել: Նախագծով առաջարկվում է աշխատակազմի ճարտարապետության եւ քաղաքաշինության վարչության թվով 57 հաստիքային միավորների թվաքանակը ավելացնել 12 հաստիքային միավորով, աշխատակազմի ճարտարապետության եւ քաղաքաշինության վարչության ներկայիս հաստիքացուցակում ներառված 5 հաստիքային միավոր զբաղեցնող անձինք տեղափոխել քաղաքաշինական գործունեության հատուկ կարգավորման ծրագրերի բաժին, աշխատակազմի քաղաքաշինական գործունեության հատուկ կարգավորման ծրագրերի բաժնի թվով 7 հաստիքների միավորների թվաքանակը ավելացնել 14 հաստիքային միավորով:

Բացի այդ, փոփոխություններ են կատարվելու բյուջեի հատկացումների հետ կապված: Մասնավորապես, առաջարկվում է 2021 թվականի բյուջեի եկամտային մասում սուբվենցիաներն ավելացնել 1,440.0 հազ. դրամով, որը արդեն Երեւան համայնքի՝ 2021 թվականի բյուջեի ծախսային մասում կուղղվի այլընտրանքային աշխատանքային ծառայության անցած ՀՀ քաղաքացիներին տրամադրելու համար»:

 

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում



loading...