Սամվել Բաբայանի պաշտոնավարման ժամանակ 100 մլն դրամի չարաշահման գործով նախաքննություն է կատարվում


Սամվել Բաբայանի պաշտոնավարման ժամանակ 100 մլն դրամի չարաշահման գործով նախաքննություն է կատարվում
Ապրիլ 15 16:41 2021

Արցախի Անվտանգության խորհրդում պատերազմի ժամանակ՝ 2020թ. հոկտեմբեր ամսում պաշտոնեական լիազորությունների չարաշահմամբ պետությանը 100.000.000 դրամի չափով գույքային վնաս պատճառելու փաստի առթիվ հարուցված քրեական գործն արդեն ԱՀ քննչական կոմիտեի վարույթում է։

Նշենք, որ հայտնաբերված չարաշահումների ժամանակահատվածում Արցախի անվտանգության խորհրդի քարտուղարն է եղել Սամվել Բաբայանը, որն այս օրերին հայտարարել է, որ պատրաստվում է մասնակցել Հայաստանի արտահերթ խորհրդարանական ընտրություններին, հայտնում է «Փաստինֆո»-ն:



loading...