«Սևրի պայմանագիրը և Վիլսոնի իրավարար վճիռը Հայաստանի քաղաքական վահանն են». Սամվել Ասլիկյան


«Սևրի պայմանագիրը և Վիլսոնի իրավարար վճիռը Հայաստանի քաղաքական վահանն են». Սամվել Ասլիկյան
Ապրիլ 12 01:47 2021

Սամվել Ասլիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ասում են` ի՞նչ եք ընկել Արևմտյան Հայաստանի հետևից, ի՞նչ Սևրի պայմանագիր, ի՞նչ Վիլսոնի իրավարար վճիռ, եղածը շա՞տ ենք կարում պահենք, որ հիմա էլ նոր տարածքներից եք խոսում: 
Բոլշեվիկահպատակները, պրիմիտիվ, սև ու սպիտակ, բարի ու չար, տրամաբանությունից վեր իրավիճակը չեն կարողանում վերլուծել: Որ ի վիճակի լինեին, կհասկանաjին, որ Սևրի պայմանագիրը և Վիլսոնի իրավարար վճիռը Հայաստանի քաղաքական վահանն են` ընդդեմ ռազմական ագրեսիայի:

Եթե 30 տարի այդ հարցը միջազգային դաշտում բարձրացնեինք, այսօր աշխարհը աչք չէր փակի թուրքական օկուպացիայի վրա, ավելին` այդ ռազմական հարձակումից կարող էինք խուսափել:

Վիլսոնի իրավարար վճիռը


Բայց սովետական տարածքային ձևաչափներին համաձայն` բոլշեվիկների կողմից նկարած ԼՂԻՄ-ի սահմաններում ֆեյք «անկախ Արցախի» ջատագովների ուղեղներում, բնական է չի տեղավորվի Հայաստանի առաջին Հանրապետության ժառանգությունը, և ըստ դրա` կարմիր բանակի կողմից Հայաստանի բռնազավթման փաստը:
Ու հենց այդ սկզբունքներով են այդ բոլշեվիկյան մտահորիզոնի տեր մարդիկ ԱԺԲ-ին և Արա Պապյանին պիտակավորում»: